Մտածում են մեծերը
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե (Օգոստոսի 28, 1749 - Մարտի 22, 1822)
Մարդը հոգու արիությամբ ու հավատով հաղթանակ է տանում նույնիսկ ամենադժվար ձեռնարկումներում, բայց բավական է նա ենթարկվի ամենաչնչին կասկածանքին` կկործանվի։
.................................................................................................................................................................................
Բնությունը խոսել չի կարող, բայց ստեղծում է լեզուներ և սրտեր, որոնց միջոցով խոսում ու զգում է։
.................................................................................................................................................................................
Գայլը, թեկուզ և միայնակ, սարսափելի է ոչխարների մի ամբողջ հոտի համար։
.................................................................................................................................................................................
Երբ մարդը մոլորվում է, դա ամեն մեկն էլ կարող է նկատել. երբ նա ստում է` ամեն մեկը չի նկատի։
.................................................................................................................................................................................
Կան մարդիկ, որոնք երբեք չեն մոլորվում, որովհետև ոչ մի խելացի միտք նրանք երբեք չեն ունենում։
.................................................................................................................................................................................
Կասկածները բարությունը չարության են վերածում։
.................................................................................................................................................................................
Կարելի է ընդունել որևէ գաղափարի օգտակարությունը, բայց և այնպես չկարողանալ օգտվել նրանից։
.................................................................................................................................................................................
Հումորը հանճարի տարրերից մեկն է, բայց երբ այն գերակշռում է, ապա կորցնում է իր հատկությունն ու վեր է ածվում սուռոգատի։
.................................................................................................................................................................................
Ով գիտի վտանգի մասին, բայց լուռ է, նա թշնամի է։
.................................................................................................................................................................................
Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու։
.................................................................................................................................................................................
Վախը հրաբուխի պես վարակիչ է և ամեն անգամ եզակի թիվը դարձնում է հոգնակի։
.................................................................................................................................................................................
Ամեն մի արվեստագետի մեջ ըմբոստության ծիլ է դրված, առանց որի անիմաստ է որևէ տաղանդ։
.................................................................................................................................................................................
Բառը խոցում է ավելի արագ, քան` բուժում։
.................................................................................................................................................................................
Ինչ չեն հասկանում, նրան չեն տիրապետում։
.................................................................................................................................................................................
Խիզախ մտքերը խաղի մեջ առաջատար խաղաքարի դեր են կատարում` նրանք զոհվում են, սակայն ապահովում են հաղթանակը։
.................................................................................................................................................................................
Կատարման վարպետությունը տափակության հետ միացած` արվեստի ամենամեծ թշնամին է։
.................................................................................................................................................................................
Հասկանալու համար, որ երկինքն ամենուր կապույտ է, պետք չէ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել։
.................................................................................................................................................................................
Հիմարներն ու խելոքները միատեսակ անվնաս են, վնասակար են կիսահիմարներն ու կիսախելոքները։
.................................................................................................................................................................................
Ճշմարիտ համախոհները չեն կարող երկար ժամանակով գժտվել - երբևէ նրանք կրկին կհանդիպեն։
.................................................................................................................................................................................
Մարդկության ուսումնասիրության գլխավոր առարկան մարդն է։
.................................................................................................................................................................................
Մեծ մարդն էլ ընդամենը սոսկ մարդ է։
.................................................................................................................................................................................
Մեծ սխալ է, երբ քեզ ավելի նշանակալից ես կարծում, քան կաս իրականում և գնահատում ես ավելի պակաս, քան արժես։
.................................................................................................................................................................................
Միջակության համար չկա ավելի մեծ մխիթարություն, քան այն, որ հանճարն էլ չի խուսափում մահից։
.................................................................................................................................................................................
Յուրաքանչյուրը միայն այն է լսում, ինչ ինքն ըմբռնում է։
.................................................................................................................................................................................
Նախ և առաջ խրատիր ինքդ քեզ, այն ժամանակ դու ինչ-որ բան կսովորես նաև ուրիշներից։
.................................................................................................................................................................................
Ներշնչանքը տառեխ չէ, որը կարելի է աղ դնել գալիք շատ տարիների համար։
.................................................................................................................................................................................
Ոչ ամեն տեղ, ուր ջուր կա, կան նաև գորտեր, սակայն որտեղ կռկռում են գորտերը, այնտեղ ջուր կա։
.................................................................................................................................................................................
Ոչ մի փորձ վտանգավոր չէ, եթե խիզախես այն անել։
.................................................................................................................................................................................
Ով երկար է խորհում, ոչ միշտ է լավագույն լուծում գտնում։
.................................................................................................................................................................................
Որտեղ շատ է լույսը, այնտեղ ստվերն ավելի թանձր է։
.................................................................................................................................................................................
Ուրախ մարդուն ողջ աշխարհն ուրախ է երևում։
.................................................................................................................................................................................
Պարապ կյանքն անժամանակ ծերություն է։
.................................................................................................................................................................................
Պարզությունը` լույսի ու ստվերների ճիշտ տեղաբաշխումն է։
.................................................................................................................................................................................
Սիրո սափորից մի քանի ումպով բնությունը հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքները։
20.09.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ